Կարևոր իրադարձություններ

Երևանում մոմավառություն իրականացվեց ՌԴ-ում վթարված հայկական ավտոբուսի ուղևորների հիշատակին (լուսանկարներ)

03 Նոյեմբեր, 2015 20:24
Երևանում մոմավառություն իրականացվեց ՌԴ-ում վթարված հայկական ավտոբուսի ուղևորների հիշատակին (լուսանկարներ)

Այսօր Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ մոմավառություն իրականացրին ՌԴ-ում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի ուղևորների հիշատակին:

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցերը սկզբում խոչընդոտում էին քաղաքացիների գործողություններին, հորդորելով նրանց գնալ եկեղեցում մոմեր վառել, այնուհետև նրանց մոտեցավ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը և ասաց, որ համապատասխան մարդիկ մոմավառությունից հետո կմաքրեն տարածքը: Քաղաքացիները շարունակեցին մոմավառությունը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղևոր է եղել։ Ուղևորների մեջ երեխաներ չկան։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։

Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին