Կարևոր իրադարձություններ

Բեն Քարսոնն առաջ է անցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից

03 Նոյեմբեր, 2015 20:38
Բեն Քարսոնն առաջ է անցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեն Քարսոնն առաջ է անցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից: Դա NBC News-ի և Wall Street Journal-ի համատեղ հարցման արդյունքներով է:

Նրանց տվյալներով՝ Քարսոնի օգտին քվեարկել է հարցվածների 29%-ը, Թրամփի օգտին՝ 23%-ը: Առաջ անցնելու մասին Քարսոնը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա աջակցության ամենաբարձր տոկոսն է Հանրապետական կուսակցության բոլոր թեկնածուների մեջ այս նախագահական պայքարի սկսվելու պահից ի վեր:

Երրորդ տեղում սենատոր Մարկո Ռուբիոն է 11%-ով, չորրորդը՝ սենատոր Թեդ Կրուզն է, որի աջակցությունը 1%-ով պակաս է: Հնգյակը եզրափակում է Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ 8%:

 

Լրահոս

Դիտել ավելին