Կարևոր իրադարձություններ

Մոլդովայում պատրաստվում են Ռումինիային միանալու մասին հայտարարագիր ներկայացնել

03 Նոյեմբեր, 2015 20:05
Մոլդովայում պատրաստվում են  Ռումինիային միանալու մասին հայտարարագիր ներկայացնել

Վերջերս կազմավորված, բայց դեռ չգրանցված «Աջերի կուսակցության» անդամները Մոլդովայում պատրաստվում են նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին Ռումինիային միանալու մասին հայտարարագիր ներկայացնել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով նախաձեռնող խմբի ղեկավար Աննա Գուցուին:

Երբ ամռանը Մոլդովայում ընտրություններում հաղթել են եվրոպամետ ուժերը, երկրում քաղաքական ճգնաժամ է սկսվել: Երկու ամիս առաջ Քիշնևում բողոքի ակցիաներ են սկսվել:

«Խորհրդարանը 6 ամսվա ընթացքում կպատրաստի Ռումինիայի օրենսդրության կիրառման գործընթացը նախկին Մոլդովայի Հանրապետության տարածքում, որից հետո կլուծարվի: Տեղի իշխանությունները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև տարածքային-վարչական վերակազմավորում Ռումինիայի օրենսդրության համաձայն»,- ասվում է հայտարարագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին