Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ

03 Նոյեմբեր, 2015 18:31
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր վիշտ ապրեցի՝ տեղեկանալով ՌԴ Տուլայի մարզում՝ «Դոն» ավտոմայրուղում, Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և դրա հետևանքով զոհված ու վիրավորված մեր հայրենակիցների մասին:

Ցավակցում եմ վթարի զոհերի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և քաջառողջություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին