Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորի մարզին նախատեսվել է հատկացնել 2 մլրդ. 463 մլն. 720 հազ. դրամ

03 Նոյեմբեր, 2015 18:22
Վայոց ձորի մարզին նախատեսվել է հատկացնել 2 մլրդ. 463 մլն. 720 հազ. դրամ

Համայնքների 2016 թվականին բյուջեի քննարկման ժամանակ այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հաձնաժողովների համատեղ նիստում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց 2016 թվականի պետական բյուջեի բյուջետային ծախսերն՝ ըստ ծրագրերի: Մարզպետը տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզին նախատեսվել է հատկացնել 2 մլրդ. 463 մլն. 720 հազ. դրամ, նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 289 մլն. 823 հազ. դրամ: Նրա խոսքով, Վայոց ձորի մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերը կազմել են 383 մլն. 69 հազ. դրամ: Մարզպետն անդրադարձավ նաև կրթության ոլորտին, որի համար նախատեսվել է 1 մլն 956 հազար դրամ, արտադպրոցական դաստիարակության համար նախատեսվել է 75 մլն 904 հազար դրամ, կրթության օժանդակ ծրագրերի համար նախատեսվում է ընդամենը 28 մլն դրամ, մշակութային ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 23 մլն. 168 հազ. դրամ, իսկ ճանապարհների պահպանման համար Վայոց ձորի մարզպետարանին կհատկացվի 72 մլն դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին