Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի 97-ամյա կինը շրջանավարտի դիպլոմ է ստացել

03 Նոյեմբեր, 2015 18:55
Ամերիկացի 97-ամյա կինը շրջանավարտի դիպլոմ է ստացել

Ամերիկայի Միչիգան նահանգի 97-ամյա բնակչուհի Մարգարետ Թոմ Բիկեմը Կաթոլիկ կենտրոնոկան միջնակարգ դպրոցի 1936թ. շրջանավարտի դիպլոմ է ստացել: Կինը ստիպված է եղել ընդհատել ուսումը, որպեսզի ընտանիքի անդամներին օգնի: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Inquisitr-ին:

Միջոցառումը տեղի է ունեցել Յորքշիրի ծերանոցում, որտեղ ներկա պահին ապրում է Մարգարետը:

Ընտանիքի անդամների և ընկերների ներկայությամբ 97-ամյա կինը հագել է ակադեմիական գլխարկը և շնորհակալություն հայտնել դպրոցի ղեկավարությանը:

Նա նշել է, որ դպրոցը թողնելու որոշումը դժվարությամբ է ընդունել:

«Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ դժվարությամբ եմ ես որոշում կայացրել թողնել դպրոցը: Ես սիրում էի դպրոցը, ու շատ ընկերներ ունեի այնտեղ»,-ասել է ծեր կինը:

 

Լրահոս

Դիտել ավելին