Կարևոր իրադարձություններ

Ջերարդը հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերան

03 Նոյեմբեր, 2015 18:06
Ջերարդը հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերան

«Լոս Անջելես Գելեքսիի» անգլիացի անվանի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը խոսել է այն մասին, թե երբ է մտադիր ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

«Հաջորդ մրցաշրջանը հնարավոր է վերջինը լինի ինձ համար: Այժմ չեմ կարծում, թե այդ մրցաշրջանից հետո կարող եմ էլի խաղալ:

Ընթացիկ մրցաշրջանը ծանր ստացվեց. ես ՄԼՍ-ում եմ հանդես գալիս 4 ամիս և հաստատապես այս մրցաշրջանից հետո չեմ ավարտի կարիերաս»,- Ջերարդի խոսքերն է մեջբերել «goal.com»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին