Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ

03 Նոյեմբեր, 2015 18:04
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ։

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վիշտ ապրեցի՝ տեղեկանալով ՌԴ Տուլայի մարզում՝ «Դոն» ավտոմայրուղում, Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի և դրա հետևանքով զոհված ու վիրավորված մեր հայրենակիցների մասին:
Ցավակցում եմ վթարի զոհերի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:
Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և քաջառողջություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին