Կարևոր իրադարձություններ

Դանկանը մեկ թիմում պատմության ամենաշատ հաղթանակներ տարած բասկետբոլիստ

03 Նոյեմբեր, 2015 17:31
Դանկանը մեկ թիմում պատմության ամենաշատ հաղթանակներ տարած բասկետբոլիստ

«Սան Անտոնիո Սփըրսի» կենտրոնական Թիմ Դանկանը դարձել է մեկ թիմի հետ NBA-ում տոնած հաղթանակների ռեկորդակիր, հայտնում է «The Scor«»-ն:

Ռեկորդը գրանցվել է այսօր` նոյեմբերի 3-ին «Նյու Յորք Նիքսի» դեմ կայացած խաղում (94:84), որը 39-ամյա բասկետբոլիստի համար դարձել է «Սփըրսի» կազմում տոնած 954-րդ հաղթանակը: Նախորդ լավագույն արդյունքը պատկանում էր «Յուտա Ջազի» նախկին բասկետբոլիստ Ջոն Սթոկտոնին (953 հաղթանակ): 3-րդ լավագույն արդյունքը նույնպես պատկանում է «Ջազի» նախկին խաղացողին. Կարլ Մելոուն տարել է 919 հաղթանակ:

Նշենք, որ նախորդ կիրակի «Բոսթոնի» հետ մրցավեճում Դանկանը, Թոնի Պարկերի և Մանու Ջինոբիլիի հետ նոր ռեկորդ է սահմանել եռյակով տոնած հաղթանակների հաշվարկում, ինչպես նաև վաստակել է կարիերայի 26 000-րդ միավորը:

 

Լրահոս

Դիտել ավելին