Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ արգելված իրեր են հայտնաբերվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «աղմկահարույց» խուզարկությամբ

03 Նոյեմբեր, 2015 17:16
Ի՞նչ արգելված իրեր են հայտնաբերվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «աղմկահարույց» խուզարկությամբ

Armtimes.com-ը գրում է. 

ՀՀ արդարդարադտության նախարարությունց այսօր հետաքրքրվեցինք, թե հոկտեմբերի 24-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարված խուզարկությամբ, մասնավորապես ի՞նչ իրեր ու առարկաներ են հայտնաբերվել:

ՀՀ ԱՆ լրատվականից մեր հարցին ի պատասխան ասացին, որ խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բաժանորդային քարտեր, ինքնաշեն ոգելից խմիչքներ, Wi Fi սարքեր եւ այլ արգելված իրեր ու առարկաներ:

Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրավապաշտպանների կողմից հնչեցված ահազանգերին, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՔԿՀ վարչության աշխատակիցները հարձակվել են  բանտարկյալների վրա: Հովհաննիսյանը նշել է, որ ծառայողական քննությունն ավարտվել է, որի արդյունքներով պարզվել է, որ որեւիցե դատապարտյալի մարմինի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին