Կարևոր իրադարձություններ

Հսկա ժայռաբեկորներն ընկել են միջպետական ավտոճանապարհի վրա

03 Նոյեմբեր, 2015 16:37
Հսկա ժայռաբեկորներն ընկել են միջպետական ավտոճանապարհի վրա

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 64-65-րդ կմ-ում` Նեղոց գյուղի սկզբնամասում, նոյեմբերի 3-ին` ժամը 12:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում` 5.5-6 խմ ծավալով, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հսկայական ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ժամը 14:30-ի դրությամբ երթևեկությունը դարձել է երկկողմանի:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին