Կարևոր իրադարձություններ

ՏԿՆ. «Քինգ Դելյուքս»-ը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ

03 Նոյեմբեր, 2015 16:17
ՏԿՆ. «Քինգ Դելյուքս»-ը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հաղորդագրություն է տարածել նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում 
վթարի ենթարկված «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոբուսի վերաբերյալ, նշելով որ այն ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացրել Մոսկվա-Երևան ուղղությամբ։

««Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տրանսպօորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեպքի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունում կատարվում է նախաքննություն»։

Ըստ աղբյուրի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անմիջական կապի մեջ է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ։ ՌԴ տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ իրավիճակը գտնվում է 
ՌԴ տրանսպորտի նախարարի և Տուլայի նահանգապետի անմիջական վերահսկողության ներքո։

Հիվանդանոցներում, վիրավորներին համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում լավագույն բժիշկները։ Վիրավորներից 2-ի վիճակը ծանր է, մյուսների կյանքին, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 
վիրավորների, վտանգ չի սպառնում։ Ստեղծված են համապատասխան պայմաններ, անհրաժեշտության դեպքում, 
կկազմակերպվի նաև վթարից տուժածների հարազատների տեղափոխումն ու դիմավորումը։

ՌԴ առողջապահության նախարարությունից ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցած տեղեկության համաձայն ավտովթարի հետևանքով տուժել է 48 մարդ, այդ թվում 17 ամյա 1 պատանի։ Զոհվել է 8 մարդ, որոնցից 
5-ը՝ տեղում, 1-ը շտապօգնության մեքենայում, 2-ը՝ Ուզլովի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բանժանմունքում։

Տեղական ժամանակով ժամը 14.00-ի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում վթարից տուժած 32 մարդ, 8 մարդ բուժօգնություն է ստացել ամբլուատոր պայմաններում։

«Այլ մանրամասներ լինելու դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում է շուտափույթ ապաքինում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին