Կարևոր իրադարձություններ

ՌԴ առողջապահության նախարարությունը ցավակցել է ՀՀ ԱՆ-ին

03 Նոյեմբեր, 2015 14:56
ՌԴ առողջապահության նախարարությունը ցավակցել է ՀՀ ԱՆ-ին

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել Տուլայի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորներին բուժօգնության տրամադրումը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Առողջապահության նախարարության հանրային առողջության և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Օլեգ Սալագայը: «Առողջապահության նախարարը հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել վիրավորներին բժշկական օգնության տրամադրման կազմակերպումը»,- հայտնել է Սալագայը: ՌԴ առողջապահության նախարարությունը նաև ցավակցություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին