Ցանկանում ենք մեր ընթերցողներին տեղեկացնել, որ այսուհետ Shabat.am լրատվական կայքը սկսում է նոր նախագիծ` Business Insider, որի շրջանակներում բացահայտելու ենք Հայաստանում հայտնի ընկերություններին: Անդրադառնալու ենք դրանց ստեղծման պատմություններին, հիմնադիրների կատարած աշխատանքին, հայկական առաջատար կրթական հաստատություններին և ՏՏ ոլորտի ընկերություններին:
Նախագծի շրջանակներում առաջինն անդրադարձել եք GG ընկերությանը, որի տնօրենը վերջին շրջանում հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ: Շուկայում հուլիսի 1-ից սկսելու է գործել Yandex տաքսի ծառայությունը, որը Հայաստանում, ինչպես նաև արդեն Վրաստանում հայտնի GG ընկերության գլխավոր մրցակիցն է:
Տևական ժամանակ սոցիալական ցանցերում քննարկում էին Yandex և GG տաքսի պատվիրելու համակարգի առավելություններն ու թերությունները: Ռուսական Yandex տաքսի ծառայությունը հուլիսի 1-ից սկսելու է աշխատել 1 կմ 100 դրամով, այդպիսիով մրցակցելով ոչ միայն GG-ի, այլև մյուս տաքսի ծառայությունների հետ:
Մինչ GG տաքսի պատվիրելու համակարգի պատմությանն անդրադառնալը Shabat.am-ի խնդրանքով ընկերության տնօրեն Արտաշես Թովմասյանն անդրադարձավ շուկայում հայտնված Yandex տաքսի ծառայությանը. «Այն ժամանակ, երբ մենք մտանք շուկա, 120-ից ավելի տաքսի ծառայություններ են եղել և մենք հայտնվել ենք մրցակցային շուկայում, ոչ թե մոնոպոլ դաշտում: Հիմա էլ ենք մրցակցում, մեզանից հետո գրեթե նույն աշխատելաոճով ընկերություններ են հիմնվել և սկսել են աշխատել: Դեմ չենք, եթե կարողանում են որակ բարձրացնեն, թող անեն, մյուսն էլ թող հավելվածի որակը բարձրացնի: Ընկերությունն առողջ մրցակցությանը դեմ չէ, մենք դեմ ենք գնային քաղաքականությանը: Հնարավոր է, որ GG-ն ավելի շատ պատվերներ է անում քան մյուսները, բայց մենք մոնոպոլ չենք, շուկան բաց է բոլորի համար»:
2008թ.-ին մասնագիտությամբ ծրագրավորող Արտաշեսն ու ընկերներից Խաչատուր Գրիգորյանը պատրաստում են նոր ծրագիր, որը հնարավորություն էր տալիս տաքսի ծառայության ղեկավարներին տեսնել, թե որտեղ են գտնվում իրենց վարորդները:
Ընկերներով տարբեր արտադրանքներ թողարկելով և ընկերության անվանման դիմաց ավելացնելով GG այն դարձնում են բրենդ: Ծրագրերից GG ֆայնեսիսը, հավելված է, որն իրենց ներկայացնում է խաղ, դրա միջոցով հնարավոր է ակցիաներ գնել՝ բիրժայում կատարվող գործարքների միջոցով: Գործարքներին ինչ գներով, որ կատարվում են խաղը տալիս է օրինակ 10.000 միավոր, որով հնարավոր է ակցիաներ գնել կամ վաճառել: Հավելվածն առկա է դիմաց Նյու Յորքի բիրժայում:
Տարիներ անց Արտաշեսն ու Խաչատուր Գրիգորյանը հիմնում են GG տաքսի պատվիրելու համակարգը: Սկզբնական շրջանում GG ընկերությունը փորձում է համագործակցել տաքսի ծառայությունների հետ, բայց գործող 120 տաքսի ծառայություններից միայն 7-ն է համաձայնում, սակայն այդ ընկերությունների հետ հնարավոր չի լինում աշխատել, քանի որ առաջանում են տեխնիկական խնդիրներ, խոսքը՝ սմարթֆոնների, ինտերնետ համակարգից օգտվելու, դիսպետչերների աշխատանքի մասին է:
-Եթե վարորդն առաջին անգամ գալիս և ասում է՝ սա GG տաքսի սերվիսն է, ապա այդ վարորդին 90%-ով չպետք է վերցնենք: Մենք տաքսի ծառայություն չենք, մենք ծրագրավորողներ ենք, ովքեր գրել են այդ ծրագիրը և դրանով հնարավորություն են տալիս վարորդին, որպեսզի օգտվի ծրագրից: Առաջին տեսողական փուլից բացի փորձում ենք ստուգել վարորդներին՝ փողոցների իմացության հարցում: Մենք սկզբնականում դրել են GG տաքսի, որպեսզի դա ինչ-որ կերպ ասոցացվեր տաքսի ծառայություն մատուցելու հետ: Հիմա աշխատում ենք, որ տաքսի բառը GG-ից դուրս գա:
Արտաշեսը վստահեցնում է, եթե շահույթի համար աշխատաեին, ընկերությունը կգրանցեին Լոնդոնում և այսօր ավելի առաջ գնացած կլինեին: Նրանք մտադրված են եղել ֆինանսական հոսքը բերել Հայաստան:
-Վարորդին վճարելուց հետո պատվիրատուն ստանում է հաղորդագրություն, որտեղ նշվում է, թե որքան գումար է վճարել ուղևորը: Այսինքն այս դեպքում վարորդը չի կարող ավելորդ գումար աշխատել: Դժգոհությունների և բողոքների դեպքում անգամ 100 դրամը մենք վերադարձնում ենք քաղաքացուն: