Կարևոր իրադարձություններ

Պաշտոնյաների կրթությունը. ո՞վ որտեղ է ավարտել (ֆոտոշարք)

03 Նոյեմբեր, 2015 14:36
Պաշտոնյաների կրթությունը. ո՞վ որտեղ է ավարտել (ֆոտոշարք)

Shabat.am-ը ներկայացնում է քաղաքական գործիչների կրթությունն ու մասնագիտությունները: Ո՞ր բուհերն են ավարտել նրանք.

Սերժ Սարգսյան. ՀՀ նախագահ, Երևանի Պետական Համալսարան. բանասիրության ֆակուլտետ:

Հովիկ Աբրահամյան. ՀՀ վարչապետ,  սովորել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկում, ավարտել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Գալուստ Սահակյան. ՀՀ ԱԺ նախագահ. Երևանի Պետական Համալսարանի բանասիրության ֆակուլտետ:

Տարոն Մարգարյան. Երևանի քաղաքապետ, ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:

Արմեն Աշոտյան. ՀՀ ԿԳ նախարար, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։

Գագիկ Խաչատրյան. ՀՀ Ֆինանսների նախարար,  ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ:

Հերմինե Նաղդալյան. ԱԺ փոխխոսնակ, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ։

Էդուարդ Շարմազանով. ԱԺ փոխխոսնակ ավարտել է Խ.Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը:

Տիգրան Սարգսյան. ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետը:

Ռոբերտ Քոչարյան. ՀՀ 2-րդ նախագահ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։

 

Սամվել Ալեքսանյան. ԱԺ պատգամավոր, 2002թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն:

Առաքել Մովսիսյան (Շմայս), ԱԺ պատգամավոր, սովորել է Ստեփանակերտ քաղաքի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով մարմնակրթություն մասնագիտություն:

Մանվել Գրիգորյան  ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ.

 

Մհեր Սեդրակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր, ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին