Կարևոր իրադարձություններ

Օբաման հաստատել է ԱՄՆ բյուջեն

03 Նոյեմբեր, 2015 14:38
Օբաման հաստատել է ԱՄՆ բյուջեն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամանպաշտոնապես հաստատել է երկրի պետական բյուջեի մասին օրենքը հաջորդ երկու տարվա համար։ Այն ենթադրում է պետպարտքի վերին շեմի բարձրացում և հեռացնում կառավարական պոտենցյալ «շաթդաունի»սպառնալիքը մինչև Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նախագահության ավարտը։

«korrespondent.net»–ի փոխանցմամբ՝ ստորագրման արարողությունը կայացել է նախօրեին։

«Դա ազդանշան է այն բանի՝ ինչպես պետք է կառավարությունն աշխատի»,–նշել է Օբաման՝ շեշտելով, որ փաստաթուղթը պահանջում է գործադիր իշխանության պատասխանատվությունը։

Օրինագիծը, որն ավտոմատ կերպով բարձրացնում է ԱՄՆ պետպարտքի շեմը մինչև 2017թ.,վերջնականապես համաձայնեցվել է Կոնգրեսում նախորդ շաբաթ։ Այն նախատեսում է նաև ներքին և պաշտպանական ծախսերի մեծացում 80 մլրդ դոլարով։

 

Լրահոս

Դիտել ավելին