Կարևոր իրադարձություններ

Ես պետք է ճշմարտությունն ասեմ. Պոգբան չի տեղափոխվի Բարսելոնա

03 Նոյեմբեր, 2015 12:26
Ես պետք է ճշմարտությունն ասեմ. Պոգբան չի տեղափոխվի Բարսելոնա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի տեղափոխվելու «Բարսելոնա»: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլան:

«Ես պետք է ճշմարտությունն ասեմ. ոչ, Պոգբան չի տեղափոխվելու «Բարսելոնա»: Մենք այդ ակումբի հետ արդեն բանակցություններ վարել ենք, բայց նրանք չէին կարող ձեռք բերել Պոլին: Վերջում մնացին 3 ակումբներ, որոնք պատարստ         էին 85 միլիոն եվրո վճարել, գումարած բոնուսներ, որպեսզի ընդհանուր գումարը հասներ 100 միլիոնի: Սակայն բանակցությունները մինչև վերջ չշարունակվեցին, որովհետև ֆուբոլիստը չցանկացավ լքել «Յուվենտուսը»: Ակումբը նույնպես ցանկանում էր նրան նվազագույնը 1 տարով իր մոտ պահել:

Պոգբան նախընտրեց նոր պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ` հետագայում թիմը լքելու հնարավորությամբ, երբ նրա ծառայություններով կհետաքրքրվի համապատասխան ակումբ»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում EFE-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին