Կարևոր իրադարձություններ

Սանմաքրման աշխատանքներ` համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ (լուսանկարներ)

03 Նոյեմբեր, 2015 11:40
Սանմաքրման աշխատանքներ` համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ (լուսանկարներ)

Նոյեմբերի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ շարունակվել են սանմաքրման և աղբահանության ամենշաբաթյա աշխատանքները: Հիմնականում բակային տարածքներում ծավալված գործընթացը ներառել է նաև թափված տերևների հավաքումն ու տեղափոխումը համապատասխան աղբավայր: Չնախատեսված վայրերում աղբ դատարկելու դեպքերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նախորդ շաբաթ կազմվել է 71 վարչական արձանագրություն: Միաժամանակ համաքաղաքային ծառատունկի նախօրյակին վարչական շրջաններում փորվել են ծառափոսեր` նոր տնկիների համար: Գործընթացը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին