Կարևոր իրադարձություններ

Օձի խայթոցի 105 դեպք երկուսը՝ մահվան ելքով

03 Նոյեմբեր, 2015 11:31
Օձի խայթոցի 105 դեպք երկուսը՝ մահվան ելքով
2015 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը ստացել է օձի խայթոցի 105 դեպքի վերաբերյալ ահազանգ: Նախորդ տարի ծառայությունը գրանցել է օձի խայթոցի 103 դեպք: 
 
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից՝ այս տարի հանրապետությունում օձի առաջին խայթոցը գրանցվել է մարտի 3-ին, իսկ 2014 թվականին` մայիսի 8-ին: 
 
Այս տարի օձի խայթոցի գերակշռող դեպքերն արձանագրվել են Արարատի մարզում (19), 2014-ին` Արմավիրի մարզում (22): 
 
105 դեպքից 69-ը տուժածի կատարվել է օձի հակաթույն, իսկ 36-ը չեն ունեցել բժշկական ցուցումներ, սակայն գտնվել են բժշկի հսկողության տակ: 
 
Ցավոք, արձանագրվել է օձի խայթոցի 2 մահվան դեպք:
 
Տեղեկացնում ենք, որ խայթոցի դեպքերն ընդգրկված են անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում, ուստի բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում են անվճար հիմունքներով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին