Կարևոր իրադարձություններ

Վթարված ավտոբուսի վարորդը կամ քնել է ղեկին, կամ մեքենան է անսարք եղել (տեսանյութ)

03 Նոյեմբեր, 2015 11:04
Վթարված ավտոբուսի վարորդը կամ քնել է ղեկին, կամ մեքենան է անսարք եղել (տեսանյութ)

ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը հայտարարել է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, և ավտոբուսը 200 մետր մի մայթեզրից մյուսին է բախվել։ Վթարի պահին ավտոբուսում եղել է 59 ուղևոր։

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 3։00-ին։ Վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, և մեքենան կողաշրջվել է։ Ավտոբոսի վարորդը չի տուժել, սակայն շոկի մեջ է և չի կարողանում պատասխանել հարցերին։ Այս պահին դիտարկվում են ավտովթարի 2 հիմնական պատճառները՝ կամ վարորդը քնել է ղեկին կամ մեքենան տեխնիկապես անսարք վիճակում է եղել։

 

Լրահոս

Դիտել ավելին