Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Պալմիրայի մերձակայքում

03 Նոյեմբեր, 2015 10:05
Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Պալմիրայի մերձակայքում

Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման դիրքերին սիրիական հնագույն Պալիրա քաղաքի շրջանում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է BBC-ն։

Նրա խոսքով՝ հարձակման արդյունքում ոչնչացվել են գրոհայինների ամրությունները, ստորգետնյա թաքստոցները, ինչպես նաև զենիթային հրետանու դիրքերը։

Պալմիրայի ավերակները ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են։

Մինչև սիրիական պատերազմը՝ Պալմիրա է այցելել տարեկան ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ։

 

Լրահոս

Դիտել ավելին