Կարևոր իրադարձություններ

Լևանդովսկին դեմ է խաղի ընթացքում տեսագրությունների կիրառմանը

03 Նոյեմբեր, 2015 10:01
Լևանդովսկին դեմ է խաղի ընթացքում տեսագրությունների կիրառմանը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ չարժե տեխնիկային դիմել՝ վիճահարույց դրվագների ճիշտ հանգուցալուծման համար: Ներկայումս Գերմանիայում այդ հարցը արդիական է՝ մրցավարների սխալների ու դժգոհ ակումբներինպատճառով:

«Ֆուտբոլը շատ գեղեցիկ մարզաձև է և այդպիսին էլ պիտի մնա: Այն պիտի մնա այնպիսին, ինչպիսին կա, հակառակ դեպքում մենք կկորցնենք ֆուտբոլի գեղեցկությունը: Մրցավարները չեն կարող ամեն բան տեսնեկ, բայց եթե խաղը 30 վայրկյանով ընդհատվի, որպեսզի տեխնիկայի միջոցով լուծվի դրվագի հարցը, ապա դա նույնպես չի օգնի»,-ասել է Լևանդովսկին:

 

Լրահոս

Դիտել ավելին