Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պաշոնանկ արված գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը կնշանակվի ՀԱՊԿ քարտուղար. «Հրապարակ»

03 Նոյեմբեր, 2015 07:37
Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պաշոնանկ արված գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը կնշանակվի ՀԱՊԿ քարտուղար. «Հրապարակ»

Հետաքրքիր զուգադիպությամբ, եւ ԵԱՏՄ, եւ ՀԱՊԿ ռոտացիոն ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին: Եթե արդեն որոշված է, որ ԵԱՏՄ «վարչապետի» պաշտոնը 4 տարով ստանձնելու է Տիգրան Սարգսյանը, էլ ավելի հետաքրքիր, եթե չասենք ինքնատիպ է Սերժ Սարգսյանի հաջորդ կադրային էնդշպիլը: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ` վերեւներում մտմտում են, որ Հայաստանից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, որին 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պաշտոնանկ արեց Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս զրկելով գեներալ-լեյտենանտի կոչումից, անվանելով «ասֆալտի գեներալ», որովհետեւ նա համարձակություն էր ունեցել «տրորել» Քոչարյանի ոտքը, հատկապես՝ Մեղրիի փոխանակման խնդրով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին