Կարևոր իրադարձություններ

Կնոջ զգեստապահարանի ամենավտանգավոր տարրերը

03 Նոյեմբեր, 2015 21:54
Կնոջ զգեստապահարանի ամենավտանգավոր տարրերը

Ժամանակակից կինն իր զգեստապահարանը կազմում է այնպիսի իրերից, որոնք միտված են ընդգծելու նրա կանացիությունն ու արտաքին գրավչությունը: Միևնույն ժամանակ, առողջութան հարցն իգական սեռի ներկայացուցիչները հիմնականում անտեսում են։



womenssecrets.me կայքը որոշել է անդրադառնալ այս կարևոր հարցին` ներկայացնելով առողջության համար կնոջ զգեստապարահանի ամենավտանգավոր տարրերը:

Գունավոր ջինսերը կարող են ուժեղ ալերգիա ու դերմատիտ առաջացնել:


Մասնագետները խորհուրդ չեն տալիս ամեն օր կրել տափակ կոշիկներ, կարձրակրունկներ և տանկետկաներ, քանի որ դրանք խթանում են հարթաթաթության ու անոթային հիվանդությունների առաջացումը: Ամեն օրվա համար նախընտրելի են 5 սմ բարձրությամբ կրունկներով կոշիկները:

Որակյալ արևային ակնոցներն աչքերն իրականում պաշտպանում են վնասակար ուտլրամանուշակագույն ճառագայթներից, սակայն հիմնականում կանայք «գործ ունեն» անորակ կեղծիքների հետ, որոնք վատացնում են տեսողությունը:



Կիպ սեղմիրանը թեև ակնթարթորեն ավելի սեքսուալ է դարձնում կնոջ մարմինը, այնուհանդերձ տևական ժամանակով այն կրելը դառնում է ուշաթափության, անոթային համակարգի աշխատանքի խաթարման ու ողնաշարի խանգարման պատճառ:

Կիպ ստրինգները վնաս են հասցնում կնոջ առողջությանը` գրգռելով ամենաինտիմ հատվածները:
Հիմնական զգեստի կամ հագուստի տակից կրվող նիհարեցնող, մարմինը ձգող ներքնաշորը թույլատրվում է կրել ընդամենը մի քանի ժամ: Հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան արյունատար անոթների աշխատանքի հետ:

Լողափին կամ բաց լողավազան գնալիս խորհուրդ չի տրվում սև լողազգեստ կրել, քանի որ այն կլանում է արևի վնասակար ճառագայթներն ու հիանալի միջավայր է ստեղծում սնկերի տարածման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին