Կարևոր իրադարձություններ

ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ ինքնաթիռը վթարվել է երկնքում

02 Նոյեմբեր, 2015 21:48
ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ ինքնաթիռը վթարվել է երկնքում

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ A321 ինքնաթիռը կործանվել է երկնքում:

«Հաստատվել է վիզուալ վերահսկողությունը, ըստ որի հայտնի է դարձել, որ «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռը, որը դուրս էր եկել Շարմ-էլ-Շեյխից հոկտեմբերի 31-ին, 23 րոպե անց կործանվել է օդում, նրա կտորները գտնվում են 20 քառ. կմ տարածության վրա»,- հայտնել է նախախարության ղեկավար Մաքսիմ Սոկոլովը նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ «Կոգալիմավիա» ընկերության փոխտնօրենը հայտնել էր, որ ինքնաթիռը պայթել է արտաքին ուժերի մեխանիկական ազդեցության հետևանքով, քանի որ չուներ ոչ մի տեխնիկական խնդիր:

Միաժամանակ Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ նման եզրակացություններ անելը անժամանակ և անհիմն է:

 

Լրահոս

Դիտել ավելին