Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանյան օդուժը ոչնչացրել է «Ջիբհաթ ան-Նուսրա» խմբավորման հրամանատարական կետը

02 Նոյեմբեր, 2015 23:17
Ռուսաստանյան օդուժը ոչնչացրել է «Ջիբհաթ ան-Նուսրա» խմբավորման հրամանատարական կետը

ՌԴ օդա-տիեզերական ուժերի ինքնաթիռները ոչնչացրել են «Ջիբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խոշոր խմբավորման հրամանատարական կետը, որը գտնվում էր Լաթաքիայում` կարևոր մարտավարական բարձունքի վրա:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Սալմա բնակավայրի շրջանում` Լաթաքիայի շրջանում, ոչնչացվել է ռազմավարական կարևորագույն բարձունքներից մեկի վրա տեղակայված հրամանատարական կետը, որը կապված էր են «Ջիբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խոշոր խմբավորման հետ»,- ասել է նա:

Նա շեշտել է, որ այս կետից կառավարվում էին գրոհայինների գործողությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին