Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը հրավիրում է Ռուսաստանին և Չինաստանին միանալու Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությանը

02 Նոյեմբեր, 2015 22:54
ԱՄՆ-ը հրավիրում է Ռուսաստանին և Չինաստանին միանալու Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությանը

ԱՄՆ-ը հրավիրում է Ռուսաստանին և Չինաստանին միանալու Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությանը: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին «Мир24»-ին տված հարցազրույցի ընթացքում:

«Մենք հրավիրում ենք մարդկանց միանալու տարբեր նախաձեռնությունների, ինչպես օրինակ` Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությունն է: Մենք հրավիրում ենք Չինաստանին, մենք հրավիրում ենք Ռուսաստանին, մենք հրավիրում ենք այլ երկրների, որոնք կցանկանային միանալ, եթե, իհարկե, նրանք պատրաստ են բարձրացնել չափանիշները և ապրել բարձր չափանիշներին համապատասխան` պաշտպանելով մարդկանց, համագործակցելով բաց, թափանցիկ և պատասխանատվությամբ»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ավելի վաղ հայտնի էր, դարձել, որ Ինդոնեզիան ևս ցանականում է միանալ կազմակերպությանը: Ռուսական ԱԳՆ-ում Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությանը անվանում էն «փակ ակումբ», իսկ Տնտեսական զարգացման նախարարությունը հայտնում է, որ արդեն պատրաստել է Քերիին տրվող «պատասխանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին