Կարևոր իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանը երկու շատ կարևոր հայտարարություն արեց

02 Նոյեմբեր, 2015 20:55
Գագիկ Խաչատրյանը երկու շատ կարևոր հայտարարություն արեց

Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ֆինանասների նախարար Գագիկ Խաչատրյանը երկու շատ կարևոր հայտարարություն է արել՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ ծախսեր չի կրճատել, ինչը վկայությունն է հարկերի հավաքագրման բավարար մակարդակի: Մյուս կողմից նախարարը նշել է, որ վերջին տարիներին հարկային ու մաքսային մարմինները որևէ քաղաքական ենթատեքստ չեն ունեցել իրնեց օրինական գործունեության ընթացքում: Սրանք լոկ խոսքեր չեն: Փաստն այն է, որ Գագիկ Խաչատրյանին հաջողվել է ֆինանսատնտեսական դժվարությունններ ունեցող գործարարների կյանքն առավել չբարդացնելով՝ կատարել պետական բյուջեն :Մյուս կողմից հարկային և մաքսային մարմիններն իսկապես որ վերջին տարիներին քաղաքական հայացքների համար գործարարների նկատմամբ հարկային կամ մաքսային գործիքներ չեն կիրառել: Իհարկե, սա գալիս է նախագահի քաղաքական պատկերացումներից և մեծ հաշվով՝ ուղղված է առաջին հերթին քաղաքական դաշտի կայացմանը: Ի դեպ, եթե նման տնտեսության պայմաններում Գագիկ Խաչատրյանին հաջողվել է իր թիմով կատարել բյուջեն, դա իրավունք չի վերապահում տնտեսության պատասխանատուներին թուլանալ՝ հույսը դնելով միմիայն հարկային և մաքսային կառույցների պրոֆեսիոնալ թիմերի վրա: Պետք է քայլեր ձեռնարկել բիզնես միջավայրի առողջացման և զարգացման նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին