Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում կործանված ինքնաթիռի հայ զոհը ամիսներ առաջ էր ամուսնացել

02 Նոյեմբեր, 2015 20:14
Եգիպտոսում կործանված ինքնաթիռի հայ զոհը ամիսներ առաջ էր ամուսնացել

Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 31-ի առավոտյան «Կոգալիմավիա» ավիաընկերության AirbusA321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից թռավ Սանկտ Պետերբուրգ:

Ինքնաթիռում 217 ուղևորներ էին ու անձնակազմի 7 անդամներ: Թռիչքից 23 րոպե անց ինքնաթիռն անհետացավ ռադարների տեսադաշտից ու կործանվեց Սինայի թերակղզում: Ոչ ոք չփրկվեց:

Հարազատներն ու մերձավորները սգում են նրանց հիշատակը, ովքեր չվերադարձան տուն։ Նրանց թվում է նաև 39-ամյա վոլգոգրադցի, ազգությամբ հայ Լեոնիդ Մնացականովը:

«Երբ ընկնում է ինքնաթիռն ու զոհվում են մարդիկ… դա ինչ-որ տեղ հեռվում է… հեռուստացույցի մեջ: Սակայն երբ ինքնաթիռում զոհվում է քո ընկերը, դա բոլորովին այլ է»,-սոցցանցի իր էջում գրել է Լեոնիդի ընկերը՝ Գեորգի Սմիրնովը:

Նրանք ծանոթացել են Պիտերում, որտեղ Լեոնիդը եկել էր ապրելու ու աշխատելու: Նա լուրջ, նպատակասլաց տղամարդ էր: Կրթությունը ստացել էր Կիևում: Նա ամուսնացել էր 25-ամյա գեղեցկուհու՝ Աննա Պախարի հետ:

Նրանք ամուսնացել են այս հունիսին: Նորապսակների ամենամեծ կիրքը ճանապարհորդելն է եղել: Նրանք շատ երջանիկ են եղել: Թայլանդում հանգստանալուց հետո պետերբուրգյան անձրևոտ  երեկոները ցանկացել են փոխել արևոտ Եգիպտոսի հետ: Ուղևորությունը ճակատագրական էր: Լեոնիդի մահը նրա հարազատների ու մերձավորների համար կրկնակի հարված էր. նրա հետ կորցրել են նաև իրենց դստերը:

Առաջին ամուսնությունից Լեոնիդի ունեցած զավակներին ճակատագիրն է հեռու պահել այդ փորձանքից: Նրանք պետք է թռչեին իրենց հոր հետ, սակայն վերջին պահին պլանները փոխվել են։

 

Լրահոս

Դիտել ավելին