Կարևոր իրադարձություններ

Բրիտանական կղզում հայտնաբերվել են 14.000 տարվա վաղեմության գտածոներ

02 Նոյեմբեր, 2015 21:27
Բրիտանական կղզում հայտնաբերվել են 14.000 տարվա վաղեմության գտածոներ

BBC-ի փոխանցմամբ՝ բրիտանացի հնագետները Ջերսի կղզում հայտնաբերել են բացառիկ գտածոներ, որոնք թվագրվում են սառցե վերջին ժամանակաշրջանի ավարտին։ Դրանց թվում քարե կտորներ են, որոնց վրա կան պարզունակ փորագրություններ։

Նման բաներ ավելի վաղ հայտնաբերվել են Եվրոպայի ցամաքային հատվածում։ Ներկայումս ընթացնում է հետազոտությունների փուլը, սակայն առաջին արդյունքները ցույց են տալիս, որ դրանք ունեն առնվազն 14.000 տարվա վաղեմություն։

Գիտնականները վստահ են, որ գտածոն պատկանում է որսորդ-հավաքողների այսպես կոչված Մադլենյան մշակույթին, որոնք Եվրոպայում ապրել են սառույցների նահանջից 16.000-13.000 տարի առաջ։

 

Լրահոս

Դիտել ավելին