Կարևոր իրադարձություններ

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին «By the Sea» ֆիլմի նոր թրեյլերում

02 Նոյեմբեր, 2015 20:38
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին «By the Sea» ֆիլմի նոր թրեյլերում

Հանգստյան օրերին համացանցում հայտնվել է «By the Sea» ֆիլմի նոր թրեյլերը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը: Ֆիլմի սյուժեն ծավալվում է 70-ականների Ֆրանսիայում:

Անջելինան ու Բրեդը, որոնք կյանքում կին ու ամուսին են, ֆիլմում նույնպես կատարում են ամուսինների դեր, որոնց ընտանեկան հարաբերություններում ճգնաժամ է սկսվել:

Ջոլին այս նախագծում ոչ միայն որպես դերասանուհի, այլեւ որպես ռեժիսոր է հանդես գալիս:

Զույգը կտրականապես հերքում է ընտանեկան տարաձայնությունների մասին լուրերը, որոնց, ըստ երեւույթին, նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ իրենց համատեղ ֆիլմում Փիթն ու Ջոլին ՝ ճորը ճգնաժամ ապրող ընտանեկան զույգի դեր են կատարում: Ամուսինները միաձայն հավաստիացնում են, որ ֆիլմի սյուժեն ոչ մի առնչությւոն չունի իրենց իրական կյանքի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին