Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում ստեղծվել է առաջին հումանոիդ դերասանուհին

02 Նոյեմբեր, 2015 18:45
Ճապոնիայում ստեղծվել է առաջին հումանոիդ դերասանուհին

Ճապոնացի մասնագետները ստեղծել են իր տեսակի մեջ բացառիկ հումանոիդ ռոբոտ դերասանուհու, որը ստացել է Geminoid F անվանումը։

Ինչպես նշում է The Telegraph-ը, այն իսկական «գանձ» է կինոարդյունաբերության և պոտենցիալ «չարիք» դերասանուհիների համար։ Ի տարբերություն մարդկանց՝ Geminoid F-ն ընդհանրապես չի հոգնում, չի բողոքում, անվիճելիորեն ենթարկվում է ռեժիսորի բոլոր հրահանգներին, վարձատրություն չի պահանջում, գեղեցիկ է ու շփվող։ Միակ բանը, որ նրան հարկավոր է, դա ճիշտ ժամանակին վերալիքցավորում ստանալն է։

Աղբյուրը հավելում է, որ ռոբոտն արդեն նկարահանվել է իր առաջին ֆիլմում` ճապոնական արտադրության «Սայոնարա» կինոնկարում: Այն գիտաֆանտաստիկ դրամա է, որը պատմում է միջուկային աղետից հետո 2 ընկերոջ փոխհարաբերությունների մասին։

«Այս ֆիլմն ապացուցում է, որ հումանոիդ ռոբոտները ևս կարող են մարդու պես զգացմունքային լինել և մարդկային վարք դրսևորել: Սա իրավամբ դարակազմիկ իրադարձություն է»,-նշել է Geminoid F-ի ստեղծող պրոֆեսոր Հիրոշի Իշիգուրոն։

 

Լրահոս

Դիտել ավելին