Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ գյուղերում ապաստարաններ կառուցելու աշխատանքներ են տարվում

02 Նոյեմբեր, 2015 18:16
Սահմանամերձ գյուղերում ապաստարաններ կառուցելու աշխատանքներ են տարվում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մասով 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ նախարարության 911 ծառայությունը օրական 4-ից 6 հազար զանգ է ստանում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե հիմնականում ինչ տեղաբաշխվածության է և ինչ ծառայությունների համար:

Արմեն Երիցյանը պատասխանեց, թե հիմնականում ահազանգերն այն մասին են, որ դուռը փակվել է և պետք է բացել: Ահազանգեր են ստացվում հատկապես տարեցներից։ «Օրինակ՝ 89 տարեկան պապիկը զանգ է տալիս, ասում է՝ պետք է գաք պամպերսս փոխենք: Պետք է այնպես անենք, որ լինի բարի ծառայություն: Էլ չեմ ասում, որ կարող է երեխան զանգ տալ, ասել՝ եկեք մաթեմատիկայի խնդիրները լուծեք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե պետք է, ապա դա էլ պիտի անեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց, թե սահմանամերձ գյուղերում ապաստարաններ կառուցելու խնդիր կա և ինչպես են այն լուծելու:

Նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են, նաև անհատական ապաստարաններ են փորձում կառուցել, դպրոցներում նկուղային հարկերը բարելավել են: «Իսկ ընդհանուր պետք է հաշվարկ անել, որ հասկանանք, թե ինչքան ապաստարան կարող են կառուցել»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին