Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Камаз-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. (լուսանկարներ)

02 Նոյեմբեր, 2015 17:53
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Камаз-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» ժողովրդի համար արդեն սրբատեղի դարձած կառույց-հուշարձանի մոտ, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 62-ամյա Աշխարհաբեկ Վարդերեսյանի վարած Камаз 5320 մակնիշի 18 ՍԼ 535 համարանիշի և դեռևս չճշտված վարորդի կողմից վարած Ford Transit մակնիշի 20 ՏՕ 963 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ նրա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչը, ով այս պահին վթարի վայրում աշխատանքներ է կատարում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին