Կարևոր իրադարձություններ

«Սանիթեքը» մուտք գործեց նաև Շենգավիթ (լուսանկարներ)

02 Նոյեմբեր, 2015 17:51
«Սանիթեքը» մուտք գործեց նաև Շենգավիթ (լուսանկարներ)

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը նոյեմբերի 1-ից աշխատանքներն սկսել է նաև Շենգավիթ վարչական շրջանում: Շրջանում եղած շուրջ 750 աղբամանների փոխարեն տեղադրվել են 1070 նոր ու ժամանակակից աղբամաններ, որոնք նախկինների համեմատ 2 անգամ ավելի տարողունակ են: 
Աղբամաններ են տեղադրվել վարչական շրջանի փողոցներում, այգիների հարակից տարածքներում, բազմաբնակարան շենքերի բակերում, ինչպես նաև մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում, որտեղ մինչ այդ աղբահանությունը կազմակերպվել է զանգային եղանակով: Աղբահանությունը Շենգավիթում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով, իսկ մասնագիտացված մեքենասարքավորումներով վարչական շրջանում պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին