Կարևոր իրադարձություններ

Դավութօղլուն պատմական անցյալ դարձրեց Էրդողանի ռեկորդը

02 Նոյեմբեր, 2015 13:33
Դավութօղլուն պատմական անցյալ դարձրեց Էրդողանի ռեկորդը

Թուրքական Aktif Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով զգալիորեն բարելավել է իր ցուցանիշները՝ համեմատած հունիսի 7-ի ընտրությունների հետ։

ԱԶԿ-ն մասնավորապես ռեկորդային ցուցանիշներ է գրանցել 16 նահանգներում։ Ադըյամանում, Բինգյոլում, Քայսերիում, Քութահիայում, Տրապիզոնում նրան բաժին է ընկել քվեների 66 տոկոսը, Սաքարիայում, Գյումուշհանեում, Չանքըրըում՝ 67 տոկոսը, Սըվազում՝ 68 տոկոսը, Էրզրումում, Մալաթիայում՝ 69 տոկոսը, Դյուզջեում՝ 70 տոկոսը, Աքսարայում, Քահրամանմարաշում՝ 71 տոկոսը, Քոնիայում՝ 74 տոկոսը, Ռիզեում՝ 75 տոկոսը։

Ընդգծվում է, որ ԱԶԿ-ն Ադիյամանի Սինջիքի շրջանում հավաքել է քվեների 96.37 տոկոսը, ինչը բացարձակ ռեկորդ է։ 10.439 ընտրողից 10.059-ն իրենց քվեն տվել են ԱԶԿ-ի օգտին։

Հունիսի 7-ի ընտրությունների համեմատ՝ ԱԶԿ-ն նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով իր քվեների թիվն ավելացրել է 4.5 միլիոնով։ Եթե հունիսի 7-ի արդյունքներով ԱԶԿ-ն ստացել է 18.867.411 քվե, ապա նոյեմբերի 1-ի արդյունքներով՝ 23.205.354 քվե։

2011 թվականի խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն հավաքել էր 21 միլիոն քվե (49.95 տոկոս), ինչը ռեկորդային ցուցանիշ էր նրա համար։

 

Լրահոս

Դիտել ավելին