Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտի մեջ

02 Նոյեմբեր, 2015 12:47
Դիլիջանում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 09.09-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջանոգիձեի 50 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցեխակույտից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի 04 SL 274 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Ի.) ավտոբուսը:

 

Լրահոս

Դիտել ավելին