Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ալիևի կուսակցությունը

02 Նոյեմբեր, 2015 11:43
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ալիևի կուսակցությունը

Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը, այդ մասին ասված է Ադրբեջանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տեղեկություններում։ 125 շրջաններից 71-ում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն։ Պատգամավոր է ընտրվել նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Իլհամ Ալիևի կինը երկրի Միլլի Մեջլիսում պատգամավոր է եղել նաև 2005 և 2010 թվականներին: Անկախ թեկնածուներին հաջողվել է ընտրություններում հաղթել 42 շրջաններում: «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունից ընտրվել է 2 թեկնածու, իսկ 10 այլ կուսակցություններից՝ մեկական: Ըստ նախնական տվյալների՝ ընտրողների ակտիվությունը կազմել է 55.7 տոկոս: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2.89 մլն ընտրող:

 

Լրահոս

Դիտել ավելին