Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում արտաքին պարտքը կհասնի 50%-ի .ԱԺ-ում ներկայացվեց 2016թ.-ի բյուջեն

02 Նոյեմբեր, 2015 11:30
ՀՀ-ում արտաքին պարտքը կհասնի 50%-ի .ԱԺ-ում ներկայացվեց 2016թ.-ի բյուջեն

 

Այսօր՝ նորյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ում  2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ներկա էին ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Ֆինանսների նախարար  առաջին տեղակալ, բյուջեի հիմնական զեկուցող  Պավել Սաֆարյանը:

Փոխնախարար Սաֆարյանը քննարկման ժամանակ  հայտարարեց, որ 2016 թվականին ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին:

 Հայաստանի Հանրապետության 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով՝ 1.219.5 մլրդ դրամ՝առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի, ծախսերի գծով՝ 1.411.9 մլրդ դրամ ՝առանց միջբյուջետային փոխանցումների, դիֆիցիտը՝ 192.4 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետության համայնքների 2016 թվականի բյուջեները կկազմեն՝ եկամուտների գծով՝ 129.0 մլրդ դրամ՝ ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները, ծախսերի գծով՝ 130.6 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 1.6 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեն կկազմի` եկամուտների գծով՝ 1.183.0 մլրդ դրամ , ծախսերի գծով` 1. 373.74 մլրդ դրամ, դեֆիցիտը ՝ 190.70 մլրդ դրամ:

Սաֆարյանի խոսքով  «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,183.0 մլրդ դրամի չափով 2015 թվականի համար հաստատված 1,191.5 մլրդ դրամից և 2014 թ. փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց: «Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2016 թ. համար ծրագրվել են 1.129.0 մլրդ դրամի չափով:

Ըստ ֆինանսների փոխնախարարի  2016թ.-ին ՀՀ-ն կունենա նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ներդրումներ՝ 30.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ:

Պավել Սաֆարյանը հավելեց, որ  ավելի շատ գումարներ կտրամադրվեն առողջապահության և կրթության ոլորտներին: 2016 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կկազմեն 86.125.6 մլն դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին