Կարևոր իրադարձություններ

Վոլոդյա Ավետիսյանը դեռ չի դադարեցրել հացադուլը. առողջական վիճակը բավարար է

02 Նոյեմբեր, 2015 10:54
Վոլոդյա Ավետիսյանը դեռ չի դադարեցրել հացադուլը. առողջական վիճակը բավարար է

Armtimes.com-ը գրում է. 

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիյանը, ով երրորդ օրն է ինչ հացադուլ է հայտարարել դեռ չի դադարեցրել այն: Այս մասին մեզ հետ զրույցում  ասաց արդարադատության նախարարության քրեկատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:

«Առողջական վիճակը բավարար է, բժիշկների հսկողության տակ է»,- ասաց Ղլեչյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Շուշան Դանիելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ այսօր ՄԻՊ գրասնյակից կայցելեն Վոլոդյա Ավետիսյանին: Վերջինիս խոսքով՝ այսօր գրություններ է պատրաստվում Անկախ հանձնաժողովին դիմելու համար, որպեսզի իմանան, թե ինչն է եղել Ավետիսյանի վաղաժամ ազատելու հարցի մերժման պատճառը:

«Այս պահին աշխատանքային խումբ է ձեւավորվում, որ նորից գնանք  այցելության, որ նախ տեսնենք ինչպես է պարոն Ավետիսյանի ինքնազգացողությունը, հետագա  քայլերի վերաբերյալ զրուցենք, տեսնենք հո դժգոհությւն չունի»,- ասաց Շուշան Դանիելյանը: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին