Կարևոր իրադարձություններ

Airbus A321 աղետը. մահացու թռիչքի սիրո պատմությունը

02 Նոյեմբեր, 2015 10:03
Airbus A321 աղետը. մահացու թռիչքի սիրո պատմությունը

Եգիպտոսի աղետում մահացել է Մոսկվայից Ստանիսլավ Սվիրիդով ուղեկցորդը: Նա կին և մեկ երեխա ուներ: Այրի կինը՝ Աննա Սվիրիդովան, չնայած նրա ծանր վիճակին, համաձայնել է հարցազրույց տալ:

Աննան Սանկտ-Պետերբուրգ չվերթին է սպասում՚:Վերջին անգամ Աննան ամուսնու հետ խոսել է հինգշաբթի, երբ  Airbus А321-ը Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-պետերբուրգ է թռչել: Երկու օր անց՝ հոկտեմբերի 31-ին, այդ օդանավը պետք է հետադարձ թռիչք կատարեր: Անան չի ցանկանում, սակայն ստիպված է տեսնել ամուսնու մարմինը: 

«Վերջին երկու շաբաթներն ուրիշ էին: Նա շատ նրբազգաց էր, շատ էր ուշադրություն դարձնում ինձ և երեխային: Ավելի փափուկ էր դարձել»,- ասում է Աննան:

Ստասի հետ նրանք ծանոթացել են Ստամբուլ թռիչքի ժամանակ, 2012 թվականն էր: Այդ սերն անխուսափելի էր: Երկուսն էր ուղեկցորդ էին աշխատում: Իր վերջին թռիչքից առաջ նա կարծես զգում էր, որ ստիպված կլինի հավերժ օդում մնալ: 

«Ես նրան ասացի, որ հասնելուն պես գրի: Ստասը կատակում էր ասելով, որ ինքս ուղեկցորդ եմ՝ գրելու իմաստը որն է: Այնուամենայնիվ պնդեցի, որ գրի: Նա պատասխանեց, որ եթե ինչ-որ բան լինի, ապա նորություններից ես հաստատ կիմանամ»,- հավելեց Աննան: 

Աննայի միակ հիշողությունը սիրած տղամարդուց Միլանան է՝ նրանց դուստրը: Ինչպես նաև հարյուրավոր լուսանկարներ, հաղորդագրություններ և այլն: Ստաս Սվիրիդովը 9268-ի անձնակազմից էր, որը Պուլկովոյում այդպես էլ վայրէջք չկատարեց: 

 

Լրահոս

Դիտել ավելին