Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը և Կենտրոնական Ասիայի 5 երկրներ ընդունել են գործընկերության մասին հռչակագիր

02 Նոյեմբեր, 2015 10:01
ԱՄՆ-ը և Կենտրոնական Ասիայի 5 երկրներ ընդունել են գործընկերության մասին հռչակագիր

ԱՄՆ-ը և Կենտրոնական Ասիայի 5 երկրներ պայմանավորվել են համագործակցության մասին: ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կիրակի օրը՝ նոյեմբերի 1-ին, Սամարղանդում հանդիպման ժամանակ ընդունել են գործընկերության և համագործակցության մասին համատեղ հռչակագիր: Այս մասին տեղեկացնում է Korrespondent.net-ը:

Այսպիսով ստեղծվել է C5+1 ձևաչափը՝ բոլոր կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ քաղաքական երկխոսության նպատակով:

Համատեղ հռչակագրում ասվում է ընդլայնված համագործակցության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ մարդկանց առևտուրը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, Աֆղանստանում անվտանգությանն ու իրավիճակի կայունությանն աջակցությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Կենտրոնական Ասիայի երկրներ գործնական այցի շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին