Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին հրաժարական է տվել

02 Նոյեմբեր, 2015 09:59
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին հրաժարական է տվել

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին հրաժարական է տվել՝ կապված երկրի խորհրդարանական ընտրություններում պարտության հետ: Այս մասին հաղորդում է Habery-ն:

Նախնական տվյալներով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կրկնակի խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 50.6 տոկոսը:

Ժողովրդահանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 24 տոկոսը, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 11.8, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ ընտրողների ձայների 10.2 տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին