Կարևոր իրադարձություններ

Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

02 Նոյեմբեր, 2015 09:55
Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի տնտեսության, քաղաքականության և պաշտպանության ոլորտներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Էստոնիայի կառավարության մամլո ծառայությանը:

Տալլինում Ղարիբաշվիլին կհանդիպի Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիք Իլվեսի, խորհրդարանի խոսնակ Էյքի Նեստորի, վարչապետ Թավի Ռիհվասի և ԱԳՆ ղեկավար Մարինա Կալյուրանդի հետ: Այցի հիմնական թեմաները կդառնան տնտեսությունը, անվտանգությունն ու երկկողմ համագործակցության զարգացումը: Կքննարկվեն էստոնա-վրացական հարաբերությունները՝ ներառյալ առևտրի և գյողատնտեսության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրները և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին