Կարևոր իրադարձություններ

Երևանում ոչ սթափ վիճակում 22-ամյա վարորդը Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ. (լուսանկարներ)

02 Նոյեմբեր, 2015 09:47
Երևանում ոչ սթափ վիճակում 22-ամյա վարորդը Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 19 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ, 22-ամյա Գուրգեն Հակոբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 34 UZ 677 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, 21-ամյա Գևորգ Անդրեասյանը, 21-ամյա Արթուր Մնացականյանը և 21-ամյա Սերգեյ Սարգսյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով հսկա ժայռաբեկորը պոկվել էր և ընկել ճանապարհին:

Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, և «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին