Կարևոր իրադարձություններ

15 ապշեցուցիչ համեմատություններ, որոնք կկոտրեն ժամանակի մասին պատկերացումներդ

02 Նոյեմբեր, 2015 18:50
15 ապշեցուցիչ համեմատություններ, որոնք կկոտրեն ժամանակի մասին պատկերացումներդ

Եթե Տոկիոյիցինքնաթիռովառավոտյան 7։00-ին դուրս գաս, ապա Հոնոլուլու կհասնես նախորդ օրը՝ երեկոյան 7։45-ին։

Ոչ, սա ժամանակի մեջ ճամփորդություն չէ, ինչպես մենք կցանկանայինք։ Պատճառն այն է, որ Տոկիոն՝ Ճապոնիան, 19 ժամով առաջ է Հավայան կղզիներից։ Եթե երբևէ հեռախոսազանգ ցանկանաս կատարել այս երկրներից մեկից մյուսը, ապա դա անելու լավագույն ժամը Հոնոլուլուում կեսօրից հետո 2-5-ն է, որը համապատասխանում է Տոկիոյում առավոտյան 9-ից 12-ին։

Շարժանկարը ցույց է տալիս, թե որքան են փոխվել երաժշտություն լսելու մեր սովորությունները 1980թ-ից ի վեր։

Change in music since 1980

Օլիմպիական ոսկե մեդալին արժանանալու համար 56 տարիների ընթացքում պահանջների փոփոխությունը։

Difference in the Olympic

Ձախից՝ ԽՍՀՄ մարմնամարզուհի Լարիսա Լատինան 1956թ-ին և աջից՝ Մկքայլա Մարոնին 2012թ-ին ոսկե մեդալ են նվաճել։

TI-83 հաշվիչն ավելի շատ գործառույթներ ունի, քան համակարգիչը, որի օգնությամբ «Ապոլո 11»-ը վայրէջք կատարեց լուսնի վրա։

TI-83 calculator

66 տարիների ընթացքում մարդկությունը զարգացել է՝ առաջին թռիչքը կատարելուց հասնելով մինչև տիեզերանավը լուսնի վրա իջեցնելուն։

63 years from first flight to moon landing

Րայթ եղբայրները 1903թ-ին հաջողությամբ իրականացրեցին իրենց առաջին 59 վայրկյանանոց թռիչքը, որն այն ժամանակ նշանակալի ձեռքբերում էր։ Մի քանի տասնամյակ անց՝ 1941թ-ին, թռչող մեքենաներն արդեն օգտագործվում էին պատերազմի ընթացքում թշնամական զորքերը ռմբակոծության ենթարկելու համար, իսկ 1969թ.-ին «Ապոլո 11»-ը վայրէջք կատարեց լուսնի վրա։

Պլուտոնի հայտնաբերումից մինչև այն ժամանակը, երբ բացահայտվեց, որ այն գաճաճ մոլորակ է, այն դեռ չի ավարտել Արեգակի շուրջ իր շրջապտույտը։

Pluto

Այն հայտնաբերվել է 1930թ-ին և դեռևս չի ավատել իր ամբողջական շրջապտույտը, որը միայն կավարտվի 2178թ-ին, քանի որ դրա ուղեծրային շրջապտույտի տևողությունը կազմում է 248 տարի։ Ի սկզբանե, Պլուտոնն արեգակնային համակարգի 9 մոլորակներից մեկն էր համարվում, սակայն 2006թ-ին մասնագետներն այն դասակարգեցին որպես գաճաճ մոլորակ։

Ծովային կրիաները մեր մոլորակի ամենահին կենդանիներից են, որոնք դեռևս գոյություն ունեն մեր օրերում։ Կրիայի ամենահին բրածոն 215 միլիոն տարվա հնություն ունի (դինոզավրերի ոչնչացումից 150 միլիոն տարի առաջ)։

turtle fossil

Մեր օրերում 2 րոպեում մենք այնքան լուսանկարներ ենք անում, որքան ողջ մարդկությունը՝ 1800-ականներին։

old selfie

Հաշվարկվում է, որ աշխարհի բնակչության մոտ 2.5 միլիարդ մարդ թվային ֆոտոխցիկ ունի։ Այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ կարել է հաշվարկել, որ յուրաքանչյուր մարդ տարեկան միջինում 150 լուսանկար է անում, և ընդհանուր առմամբ ստացվում է 375 միլիարդ լուսանկար։ Իսկ երբևէ արված բոլոր լուսանկարների 10 տոկոսն արվել է միայն վերջին տարում։

Պեղումների արդյունքում հայտնաբերվել է 2500 տարեկան արքայադստեր պահպանված մարմին, որի վրա դեռևս նկատելի են նրա դաջվածքները։

old tattoos

Դաջվածքները պատկանում են սիբիրյան մի արքայադստեր, որին Ուկոկ են անվանում։ Նրա դաջվածքներում հանդիպում են անգղի կտուցով եղջերու և այծեղջյուրի եղջյուր։

10 Ժամանակին գոյություն ունեին 6 մետր հասակ ունեցող ու 4 տոննա կշռող փղեր։ Դրանք ոչնչացել են ընդամենը 10,000 տարի առաջ։

Elephant-sized sloth

11 Հետազոտությունները ցույց են տվել, որ ջուրը ստեղծվել է 4.5 միլիարդ տարի առաջ։ Սա նշանակում է, որ Երկրի ջուրն ավելի հին է, քան արեգակնային համակարգը։

Water History

12 Գիզայի բուրգերը կառուցվել են այն ժամանակ, երբ բրդոտ մամոնտները դեռ գոյություն ունեին:

pyramids and mammoth

Հետազոտությունները ցույց են տվել, որ մամոնտները ոչնչացել են Ք.Ա. մոտավորապես 1700թ-ին։ Իսկ Գիզայի եգիպտական բուրգերը կառուցվել են մոտավորապես 4000 տարի առաջ։

13 Օքսֆորդի համալսարանն առնվազն 400 տարով ավելի հին է, քան ացտեկների կայսրությունը։

Oxford University and aztec empire

Օքսֆորդի համալսարանում ուսուցումը սկսվել է 1096թ.-ից, իսկ 1249թ.-ին տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական բացումը: Ացտեկների քաղաքակրթությունը, ինչպես մենք գիտենք, սկսվել է 1325թ.-ին՝ Տենոչտիտլանի հիմնադրումից:

14 Վերջին անգամ, երբ արեգակը Ծիր Կաթինում իր ներկա դիրքում էր գտնվում, դինոզավրերը թափառում էին Երկրի վրա։

Dinosaurs

15 Ֆաքսի մեքենան հայտնագործվել է այն ժամանակ, երբ մարդիկ դեռ սայլակներով էին ճանապարհորդում:

Fax Machine

Առաջին ֆաքսի մեքենան նախագծվել է Ալեքսանդր Բեյնի կողմից 1843թ.-ին՝ այն ժամանակ, երբ Ամերիկայում սկսվեց Մեծ միգրացիան:

 

Լրահոս

Դիտել ավելին