Կարևոր իրադարձություններ

Apple-ի գնորդների գրեթե մեկ քառորդը 65-ն անց տղամարդիկ են

02 Նոյեմբեր, 2015 18:05
Apple-ի գնորդների գրեթե մեկ քառորդը 65-ն անց տղամարդիկ են

«Slice Intelligence» վերլուծական գործակալությունը տվյալներ է ներկայացրել` խոշոր ընկերությունների իրականացրած առցանց վաճառքի ամենաակտիվ գնորդների վերաբերյալ: Այս մասին գրում է portaltelecom.ua-ը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ Apple-ի գնորդների գրեթե մեկ քառորդը 65-ն անց տղամարդիկ են, որոնք առցանց խանութներում ծախսում են ամսական միջինը 976 դոլար:

Տարիքային բոլոր խմբերի ցուցանիշներով՝ կանայք սարքերի գնման հարցում զիջում են տղամարդկանց: Հարց է ծագում, թե ինչու հատկապես 65-ն անց տղամարդիկ են ակտիվ գնորդներ: Slice Intelligence-ի ղեկավարի կարծիքով՝ հիմնական պատճառն այն է, որ ավագ սերունդը, ի տարբերություն կրտսեր սերնդի, չի հասցրել ունենալ տարատեսակ սարքեր, ուստի ձգտում է միանգամից ձեռք բերել անհրաժեշտ ամեն ինչ:

 

Լրահոս

Դիտել ավելին