Կարևոր իրադարձություններ

Գիտնականները ՉԹՕ-ների ուսումնասիրման միջազգային նախագիծ են մեկնարկել

02 Նոյեմբեր, 2015 08:15
Գիտնականները ՉԹՕ-ների ուսումնասիրման միջազգային նախագիծ են մեկնարկել

Գիտնականների և ինժեներների միջազգային խումբը մեկնարկել է UFODATA ծրագիրը՝ նվիրված ՉԹՕ-ների համակարգված ուսումնասիրությանը, հայտնում է korrespondent.net-ը:

Նախագծի հեղինակներն են ՉԹՕ-ների հետազոտության կենտրոնի գիտական տնօրեն Մարկ Ռոդերը և Օհայոյի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Վենդտը: Նրանց կարծիքով՝ ֆիքսված ՉԹՕ-ների մեծ մասը կարող է հեշտորեն նույնականացված լինել բնական կամ տեխնածին երևույթների և օբյեկտների հետ:

Նշվում է, որ UFODATA-ի հեղինակները չեն համարում, որ ՉԹՕ-ները այլմոլորակային ինտելեկտի դրսևորում են: Նախագծի շրջանակներում գիտնականները հույս ունեն ավելի շատ մանրամասներ իմանալ այդ հանելուկային երևույթների մասին:

Նախագծի իրագործումը ենթադրում է դիտարկումների ավտոմատ կայանների գլոբալ ցանցի ստեղծում, որը 24/7 ֆորմատով կվերահսկի երկինքը ՉԹՕ-ների փնտրման նպատակով և դրանց մասին որքան հնարավոր է շատ գիտական տվյալներ կհավաքի:

 

Լրահոս

Դիտել ավելին