Օրինակ, եթե երկու սիրող մարդկանցից մեկը հագնում է ուրիշի վերնաշապիկը, և տվյալ մարդը տանը չէ, այս դեպքում վնաս չէ, քանի որ բերված օրինակում երկու անձիք սիրում են իրար, էներգիան սիրով է լցված: Նույնը կարելի է ասել, երբ երեխաները հագնում են իրենց ծնողների հագուստը: Հագնելով այդ հագուստը՝ նրանք ստանում են միայն դրական էներգիա: Սակայն պետք չէ հագնել հագուստ, եթե նրա տերն այդքան էլ լավ մարդ չէ, նման մարդկանց հագուստը լցված է լինում բացասական և ծանր էներգիայով, որը կարող է վնաս հասցնել Ձեզ՝ փոխանցելով իր պրոբլեմները, հիվանդությունը, բացասական լիցքերը և այլն: Նույնիսկ անեծք կարող է պարունակել:
Պետք չէ հագնել մահացած մարդու հագուստը, հատկապես եթե այն հանված է հենց մահացածի վրայից:
Պետք չէ հագնել հին հագուստ, եթե Դուք չգիտեք, թե ում է այն պատկանել: