Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ստացվել են խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին արդյունքները

01 Նոյեմբեր, 2015 20:25
Թուրքիայում ստացվել են խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին արդյունքները

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ստացվել են այսօր անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության առաջին արդյունքները։ Հաղորդվում է, որ հաշվվել է քվեների 49.76 տոկոսը։

Դրանց համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հավաքել է քվեների 53.07 տոկոսը, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ)՝ 20.86 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 11.07 տոկոսը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 10.95 տոկոսը։

 

Լրահոս

Դիտել ավելին